Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Ասադի և սիրիական կառավարության միջև. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշում կայացնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու կամ սիրիական պետությունը պահպանելու շուրջ. փոխանցում է Associated Press-ը:

Օբամայի խոսքով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը չի ավարտվի, եթե Ասադը հրաժարական չտա: Նրա կարծիքով՝ վերջին դիվանագիտական ջանքերը կարող էին հիմք հանդիսանալ քաղաքական փոփոխությունների համար: Օբաման նաև հույս ունի, որ չնայած նրան, որ ոչ բոլոր կողմերն են հետևում հրադադարի ռեժիմին, նրանց կհաջողվի խաղաղություն պահպանել:

Ավելի վաղ Օբաման նշել է, որ անհնար կլինի հաղթանակ տանել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, մինչև որ երկրում իրավիճակը քաղաքական կարգավորում չստանա, որն անհար է Ասադի իշխանության օրոք:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս