
ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել: 4-ամյա երեխան հրացանից կրակելով սպանել է իր հարեւան 6-ամյա տղային: Երեխաները խաղալիս են եղել բակում, երբ 4 տարեկան տղան, ում անունը չի հաղորդվում, մտել է տուն, վերցրել հրացանը եւ մոտ 14 մետր հեռավորությունից կրակել: Այդ պահին երկու երեխաների ծնողները եղել են մոտակայքում, նույն բակում: Բժիշկները մեկ օր շարունակ պայքարել են 6-ամյա տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն: