Արևաբույրի գյուղապետարանի պատուհանները կոտրելով` քաղաքացին գողություն է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կոտրել են Արևաբույր գյուղի գյուղապետարանի պատուհանների ապակիները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը հրել-բացելով` ապօրինի մուտք են գործել գյուղապետարանի մասնաշենքի 1-ին հարկում գտնվող բուժմանկաբարձական կետ, գողացել ներարկիչներ, այնուհետև մասնաշենքի 1-ին հարկի հետնամասում գտնվող պատուհանը հրել-բացելով՝ մտել դահլիճ, որտեղից բարձրացել 2-րդ հարկ, կոտրել գյուղապետի աշխատասենյակի դռան փականը, սակայն ոչինչ չգողանալով` հեռացել են:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14.20-ին, բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Վ. Մ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է իր ընկերներ` 1999 թ. ծնված Ա. Ա.-ի, Հրանտ Մ.-ի և Ալիկ Թ.-ի հետ:
Վ. Մ.-ն և Ա. Ա.-ն ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, նրանցից վերցվել են բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Մ.-ին, Ալիկ Թ.-ին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մասիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:




Լրահոս