G20-ի («Մեծ քսանյակ») գագաթաժողովի շրջանակներում կայացած Պուտին-Օբամա զրույցին փորձել է լրտեսել կասկածելի տղամարդը, ում ֆիքսել են տեսախցիկները. փոխանցում է RT-ն:
Պարզվել է, որ տղամարդը հայտնվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, որը կայացել է այս տարվա սեպտեմբերի 28-ին:
«Լրտեսը» հայտնվել է անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ և ԱՄՆ-ի նախագահները ֆոտոխցիկների առջև սեղմել են միմյանց ձեռքը: Լրտեսելու մի քանի անհաջող փորձերից հետո նրա ուշադրությունը փորձել է շեղել ներկաներից մեկը: Սակայն նա համառորեն շարունակել է լսել Պուտին-Օբամա զրույցը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան