Armenian text to speach

Հրայր Թովմասյանի ակնարկը` ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում արդարարադատության նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունները Բաստիլի գրավումը չէ, Երևանն էլ՝ երևանցիներին է:
 
“Սկսելու ենք Երևանից, սկսելու ենք չգիտեմ որտեղից, այս հարցը նույնպես պետք է ԲՀԿ-ին տալ, քանի որ Երևանն իր բոլոր տնտեսական ցուցանիշներով գտնվում է առաջին տեղում”,- ասաց Թովմասյանը:
 
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը մեջբերեց Չերչիլի խոսքերը. “”Յուրաքանչյուր ոք ինքն իրենից, իր շրջապատից և քաղաքական համակարգից պետք է սկսի` փորձելով դրանով օրինակ ծառայել, որից հետո ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն ստանձնի”:



Լրահոս