Սիրիայում ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են «Իսլամական պետության»՝ նավթով լի 500 բեռնատար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում հայտնել են, որ ռուսական ռազմատիեզերական ուժերը մի քանի օրում ոչնչացրել են մոտ 500 բեռնատար, որոնք Սիրիայից Իրաք նավթ են տեղափոխում, փոխանցում է Lifenews-ը:

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գեներալ գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հայտնել է, որ սա ահաբեկիչների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից է:

«Միայն մի քանի օրվա ընթացքում ռուսական ավիացիան մոտ 500 բեռնատար է ոչնչացրել: Սա էականորեն նվազեցրել է էներգակիրների անօրինական արտահանման՝ զինյալների հնարավորությունը»,-հայտնել է Կարտապոլովը:

ՌԴ ՊՆ-ն նաև հրապարակել է «Իսլամական պետության» նավթամշակող գործարանի ոչնչացման կադրերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս