Յուրաքանչյուրս ունենք սովորություններ, որոնք կիրառում ենք առօրյա կյանքում՝ նույնիսկ չմտածելով, թե որքանով ենք ճիշտ կամ սխալ անում այս կամ այն գործողությունը: Այս լուսանկարները ձեզ համար բացահայտում կլինեն:
1. Ինչպես ճիշտ օգտագործել անձեռոցիկը
Եթե դուք օգտագործում եք 2 անձեռոցիկ, ապա սխալ եք անում: Դրա փոխարեն դուք պետք է վերցնեք մեկը, ծալեք և չորացնեք ձեռքերը: Անձեռոցիկի կրկնակի շերտը կկլանի ջուրը, ընդ որում, սա թույլ կտա խնայել:
2. Ինչպես ճիշտ նստել պետքարանում
Վերջին հետազոտությունների համաձայն՝ ժամանակակից զուգարանակոնքերը վատ ազդեցություն ունեն աղիքների վրա: Որպեսզի ձեր օրգանիզմն իրեն հարմարավետ զգա, պետք չէ որևէ անկյուն կամ ծառ փնտրել, այլ անհրաժեշտ է ոտքերի տակ փոքր աթոռ օգտագործել:
3. Ավտոմեքենայի հայելիների կարգավորում
Սովորաբար, հայելիները կարգավորում եք այնպես, որպեսզի հնարավորություն ունենաք տեսնել ավտոմեքենայի հետևի հատվածը: Սակայն դրա փոխարեն անհրաժեշտ է թեքել հայելիներն այնպես, որպեսզի ավտոմեքենայի հետնամասը չերևա հայելու մեջ:
4. Ինչպես ճիշտ մաքրել կարտոֆիլը
Կարտոֆիլը մաքրելու համար դանակը լավ գաղափար է, սակայն դուք վատնում եք ձեր ժամանակը: Եթե դուք կրկնեք շարժանկարում պատկերվածը, ապա կխնայեք այն:
5. Ինչպես ճիշտ ջարդել ձուն
Եթե ձուն ջարդում եք բաժակի ձայրից, ապա կեղևի հետքերը մնում են: Դրա փոխարեն ջարդեք տախտակի վրա:
6. Ինչպես ճիշտ ուտել պիցցան
Որպեսզի չթափեք պիցցայի պարունակությունը, զգուշորեն բռնեք երկու ծայրերից և ծալե’ք այն:
7. Ինչպես բացել պլաստիկ փաթեթավորումը
Դանակի փոխարեն բացիչներ փորձե’ք:
8. Ինչպես ճիշտ լցնել հյութը
Այն մոտիկ պահե’ք բաժակին:
9. Ինչպես ճիշտ բռնել համբուրգերը
Եթե դուք չեք ցանկանում թափել համբուրգերի պարունակությունը, ապա սեղմեք այն ներքևի հատվածից, ինչպես պատկերված է: Գիտնականները կարծում են, որ սա ամենաարդյունավետ միջոցն է համբուրգեր ուտելու և չհիասթափվելու համար:
10. Ինչպես ճիշտ չորացնել բաժակները
Եթե դուք բաժակները դեպի ներքև դնում եք սրբիչի վրա, ապա, իհարկե, բաժակները արագ կչորանան, սակայն կպահպանեն խոնավությունը բաժակների մեջ: Դրա համար բաժակները չորացրեք դեպի վեր կամ դեպի կողք: