«Մանչեսթեր Սիթի»-ն 3 ամսով կորցրեց Նասրիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին նշել է, որ խաղադաշտից բացակայելու է 3 ամիս: Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բորնմութ»-ի դեմ հոկտեմբերի 17-ին կայացած խաղում:

«Ինչը չի սպանում մեզ, դարձնում է ավելի ուժեղ: Կվերադառնամ ավելի ուժեղ: Կհանդիպենք 3 ամսից»,- նշել է Նասրին:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի, դարձել 1 գոլի հեղինակ:




Լրահոս