Բեռնատարը Վանաձորի ճանապարհին կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ռուբինյանց 21/1 շենքի բնակիչ 53-ամյա Վարդան Հարությունյանը՝ Վանաձոր-Վրաստանի հանրապետության ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, վարելով “Iveco” մակնիշի՝ 502 LV 61 համարանիշի ավտոմեքենան, ձախ շրջադարձ կատարելուց հետո կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է “Ֆեդերալ Կարգո” ՍՊԸ-ին, իսկ բեռնատարով տեղափոխվում էր “դիատոմիտի” փոշի, որը օգտագործվում է գարեջրի մեջ:




Լրահոս