
“Օրենքով գողերը” նոր քրեական պատերազմ են սկսել: Դեդ Հասանի զարմիկը՝ Դմիտրի Չանտուրիան և երբեմնի գործընկերը՝ Էդուարդ Ասատրյանը չեն կարողացել բաժանել նրա ունեցվածքը: Դմիտրի Չանտուրիան և Էդուարդ Ասատրյանը հավակնում էին Դեդ Հասանի, առաջին հերթին, Կրասնոդարի երկրամասի ունեցվածքին:
Մարտին Չանտուրիայի և Ասատրյանի կլանները հանդիպում են ունեցել Մոսկվայում, որում մասնակցել է ավելի քան 100 զինված գանգստերներ: Հանդիպման ժամանակ փոխհրաձգություն տեղի չի ունեցել, սակայն “օրենքով գողերը՚” վիճել են և հաղթել է Չանտուրիայի կլանը:
Այժմ երկու կողմերը զբաղված են քրեական աշխարհում միմյանց վարկաբեկելով, ինչպես նաև նոր խմբեր են հավաքում՝ պատերազմ սկսելու համար: