ԵՐԴՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն այսօր չեն մասնակցելու ո՛չ Հայ ազգային կոնգրեսի, ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ էլ «Ժառանգության» պատգամավորները: Միջոցառմանը չի մասնակցի նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նախագահի ընտրություններից հետո առ այսօր չի շնորհավորել Ս. Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը կիրակի երեկոյան Ծառուկյանին տեսել է «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռին սպասելիս: Ամենայն հավանականությամբ, նա Մոսկվա է մեկնել, որպեսզի չմասնակցի Սարգսյանի երդմնակալությանը: Բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի լինելու Մարզահամերգային համալիրում: Մի քանի գործարարներ, որոնք չեն ցանկանում իշխանությունների հետ փչացնել իրենց հարաբերությունները, հավանաբար կգնան:
Նկատենք, որ բացի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից, ուրիշ ոչ մի երկրի նախագահ չի մասնակցելու Ս. Սարգսյանի երդմնակալությանը. լավագույն դեպքում օտարերկրյա պատվիրակությունները կգլխավորեն տարբեր երկրների նախարարներ կամ խորհրդարանների խոսնակներ: Ահա թե ինչ տխուր պայմաններում է անցնելու Ս. Սարգսյանի երդմնակալությունը:




Լրահոս