ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս բավական լարված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարաբերությունները: Ավելին, Շարմազանովը փորձում է աննկատ կերպով «փորել Աբրահամյանի տակն» այնպես, որ ԱԺ նախագահի դեմ դժգոհության ալիք բարձրանա: Դա նկատվեց ԱԺ քառօրյաների առաջին օրը, երբ Աբրահամյանն ամբիոնից ներկայացնում էր օրակարգը, եւ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին վարման կարգի վերաբերյալ ելույթներով ՀՀԿ-ին տհաճ վիճակի մեջ դնել, Շարմազանովը կոպիտ կերպով ընդհատում էր նրանց ու անջատում խոսափողը: Նույնը կրկնվեց նաեւ երեկ: Ասել է թե՝ ընդդիմադիրներին ԱԺ փոխխոսնակը հանում է Աբրահամյանի դեմ: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, թե ինքը փայլուն հարաբերություններ ունի Հ. Աբրահամյանի հետ, իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսափողն անջատելը մեկնաբանեց ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով:




Լրահոս