ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ: Ըստ մեր աղբյուրների՝ դրանք  վերաբերում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երեւան «կառուցել»: Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաեւ Երեւանի ավագանու անդամները, որոնք թեեւ հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ, հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել: «Ժողովուրդ»-ը փորձեց ստացած լուրի իսկությունը պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասաց. «Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից»:




Լրահոս