Կառավարությունը թոշակի բարձրացման համար գումար չունի, բայց 7 մլն արժողությամբ երկու մեքենա է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը հոկտեմբերի 2-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որի հիման վրա ձեռք է բերել երկու հատ «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենա:

Գնված մեքենաները 2013 թվականի արտադրության են ու չօգտագործված, արտաքին գույնը սպիտակ է: Նշենք, որ յուրաքանչյուր մեքենայի արժեքը կազմում է 7 մլն 290 հազար դրամ: Կառավարության աշխատակազմը երկու ավտոմեքենայի համար վճարել է 14 մլն 580 հազար դրամ:

Ահա այսպես` աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման համար կառավարությունը գումար չունի, իսկ սեփական աշխատակազմի՝ առանց այն էլ ուռճացված ավտոպարկը համալրելու համար փողի խնդիր չունի:




Լրահոս