ՀԺԱՄ-ը հոկտեմբերի 28-ին համագումար է հրավիրել: Իշխանական համակարգի արբանյակ-մարդ կուսակցության համարում ունեցող այս ուժը վաղուց իր մասին հիշեցնել չէր տվել:
Այժմ, սակայն, համագումար հրավիրելուց բացի՝ ՀԺԱՄ-ը պատրաստվում է հայտարարել ակտիվ քաղաքականություն «վերադառնալու» մասին: Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ կուսակցության նոր առաջնորդ են ընտրելու, որի հավանական թեկնածուն Արթուր Լեւոնյանն է:
Հիշեցնենք, որ այս կուսակցության հիմնադիրը ՀՀ վերահսկիչ պալատի անդամ Սեյրան Ավագյանն է: 2009-ից մինչեւ 2011 թվականը այս կուսակցության նախագահը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի «հովանավորյալ» Վահրամ Մկրտչյանը:
Իսկ ներկայումս կուսակցության կնիքը կրկին գտնվում է Սեյրան Ավագյանի մոտ, որը ՀԺԱՄ նախագահի պաշտոնը վերադարձրել է իրեն: