«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ հայրն իր որդիներից մեկի հետ ծեծել է մյուս որդուն, ինչից հետո տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել՝ ասելով, թե այլեւս չեն կարող փրկել նրա կյանքը:
Ըստ գյուղում տարածված խոսակցությունների` ընտանիքի անդամները մահացած տղայի կնոջը շահագործել են, ու կինը դժգոհել է ամուսնուն, որ շատ է չարչարվում: Այս հանգամանքը դուր չի եկել երիտասարդին, որն էլ ընտանիքի անդամներին հանդիմանել է, թե ինչո՞ւ պետք է իր կինը չարչարվի, միայն նա այգում գործ անի, մյուսները նստեն: Այս խոսակցությունը դարձել է ընտանեկան վեճի եւ ծեծի առիթ:
Աղավնատուն համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը դեպքի առնչությամբ ասաց. «Մի երիտասարդ կա, մահացել է, բայց արյան ռակ էր ու մի տարուց ավելի էր, ինչ անկողնային պառկած էր, մեր համայնքի Գրիգորյան Գրիգորի տղան էր: Սխալ է Ձեր տեղեկությունը, Ձեզ վստահեցնում եմ: Անգամ խոսք եղավ, որ այդ տղային արտասահման տեղափոխեն բուժման համար, հայրը անասուն-բան վաճառեց, որ կարողանան տեղափոխեն, բայց այդպես էլ չհասցրեցին: Այնպես որ, նման բան չկա, այդ տղան երկու անչափահաս երեխա ուներ»:
Հուսանք, որ, իսկապես, երիտասարդի մահը գյուղապետի նկարագրած վարկածով է եղել, այլ ոչ թե արյունակցի սպանություն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: