Վերջին մեկ ամսում ձվի գինը բարձրացել է միջինը 5-10 դրամով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այս թանկացումը չի կարող հատկապես անապահով խավի բնակիչների կենցաղի վրա չազդել։ Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության ավելի քան 37 տոկոսը, կամ նույն է թե՝ ավելի քան մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների տնօրենները հավաստիացրել են, որ ձվի գների վերջին թանկացումները պայմանավորված են թռչնաբուծականների կողմից օգտագործվող նյութերի և ապրանքների համընդհանուր թանկացումներով։ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գինը մի փոքր է բարձրացվել, որպեսզի ձվի և թռչնամսի արտադրողները գոնե վնասով չաշխատեն։ Չէ՞ որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ամեն բան թանկացել է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս