«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները զենք են գնել Ուկրաինայում. փոխանցում է Lifenews-ը:
Զենքի վաճառքը իրականացվել է ոչ ուղղակի, այլ միջազգային հանցավոր խմբավորման միջոցով, որի կազմում ներառված է 10 ահաբեկիչ:
Քուվեյթի ԱԳՆ հայտարարության համաձայն, որը մեջբերում է Associated Press գործակալությունը, հանցավոր խմբավորման բերման ենթարկված ղեկավարը խոստովանել է, որ զենք է ձեռք բերել Ուկաինայում, որից հետո այն Թուրքիայի տարածքով տեղափոխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների համար:
Նշվում է, որ խոսքը չինական շարժական FN6 զենիթահրթիռային համակարգերի մասին է:
Հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է բերման ենթարել 6 կասկածյալի՝ լիբանանցու, Սիրիայի 3 քաղաքացու, եգիպտացու և Քուվեյթի քաղաքացու:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան