ՊԱՇՏՈՆԻ ԿՌԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) Սուրենավան համայնքի ղեկավարի պաշտոնը խոստացել է մահացած գյուղապետ Վարդգես Ղազարյանի եղբորը՝ Վազգեն Ղազարյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ լուրջ պայքար է գնում մարզպետի եւ այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) միջեւ: Վերջինս նպատակ ունի գյուղապետի պաշտոնը «տալ» ՀՅԴ-ական Կարո Կարապետյանին, որին գյուղացիները որպես Դուշման Կարո են ճանաչում:
Զրուցեցինք մահացած գյուղապետի եղբոր՝ Վազգենի հետ: Վերջինս ասաց, թե մարզպետը իրեն չի խոստացել, այլ ինքն է հայտարարել, որ ամեն ինչ անելու է այդ պաշտոնը ստանձնելու համար. «Ուզեցել են իր տղային առաջադրել, ես ասել եմ՝ ո՛չ, ես իմ եղբոր պաշտոնը պետք է ստանձնեմ ու իր կիսատ գործերն ավարտեմ, Էդիկ Բարսեղյանն ընդամենը եկել է հոգեհանգստին ու թաղմանը: Ինձ էլ են տենց շշուկներ հասել, որ Արայիկ Գրիգորյանն ուրիշին է սատարում, ժողովուրդն է նման բաներ խոսում»:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Սուրենավանի ղեկավար Վարդգես Ղազարյանը: Նրա եղբայրը «Ժողովուրդ»-ին պատմել էր հետեւյալը. «Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել էր: Անիվների տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում՝ դա պատահական է եղել, թե ինչ-որ…»:




Լրահոս