Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բացասական առումով հիշատակեց 2016թ. պետական բյուջեի նախագիծը:
Պատգամավորը հիշեցրեց, որ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ չի լինելու աշխատավարձերի, թոշակների բարձրացում, այլ լինելու է գնաճ, որն էլ հանգեցնելու է մասսայական արտագաղթի:
Փոստանջյնաի խոսքով`Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացումն անխուսափելի է, և մեկ միլիոնից ավել մարդ մեր երկրում աղքատ է: Նա նշեց նաև, որ իր ներկայացրած`«Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագծի չընդունումը լուրջ վնաս էր մեր դիվանագիտական քաղաքականությանը