
Բրիտանական Sky News հեռուստաալիքը հաստատել է ավելի վաղ սոցցանցերում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Լոնդոնի հայտնի Բեյքեր սթրիթում պայթյուն է տեղի ունեցել. փոխանցում է Lifenews-ը:
Ընդ որում, ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, տվյալ դեպքի հարցով որևէ քրեական հետախուզում չի հետևել:
«Բեյքեր սթրիթում լքված ավտոմեքենա են հայտնաբերել: Պայթյուն է տեղի ունեցել, սակայն որևէ քրեական գործ չի բացվել»,-հայտարարել են ոստիկանության մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում և մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները շրջափակել են Բեյքեր սթրիթը և տարհանել մարդկանց համանուն մետրոյի կայարանից կասկածելի ավտոմեքենայի պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան