ՎԱԽԵՑԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակվա քաղաքական թմբիրից արթնացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին բավական կարեւոր հայտարարություն է արել՝ զգուշացնելով, թե այսուհետ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել ԲՀԿ որեւէ ներկայացուցչի, գործ կունենան անձամբ իր հետ: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ին քննադատողները կարող են ենթարկվել նվազագույնը Ծառուկյանի պարսավանքին, առավելագույնը՝ նրա առյուծների: Հիշեցնենք, որ նախորդ ամիսներին հակաբհկական ելույթներով աչքի էր ընկնում երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը: Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե չի վախեցել արդյոք Ավագյանը Ծառուկյանի հայտարարությունից: «Մենք ամեն դեպքում կոչ ենք անում հանդուրժողականություն, մենք դեմ ենք սեւ PR-ներին: Մենք կոշտ պատասխան կտանք նրանց, ովքեր կվիրավորեն մեր կուսակցությանը կամ մեր թեկնածուին»,-ասաց Կ. Ավագյանը:




Լրահոս