«Ինտեր»-ը դարձյալ կփորձի ձեռք բերել Լավեսիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն չի բացառել, որ 2016 թվականին իր ակումբը դարձյալ կփորձի պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի հետ: Վերջինս ամռանն ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

«Նախորդ ամռանը փորձեցինք գնել Լավեսիի տրանսֆերը: Նա ցանկանում էր խաղալ Չեմպիոնների լիգայում: Սակայն նրա տրանսֆերի արժեքը շատ բարձր էր: Առաջիկայում դարձյալ կփորձենք իրականացնել այդ գործարքը»,- նշել է նա:




Լրահոս