Թուրքական հատուկ ծառայությունները երկրում խոշոր ահաբեկչություն են կանխել, որը կարող էր իրականացվել նիտրոմեթանի կիրառմամբ. փոխանցում է Ntv.ru-ն՝ հղում անելով Aksam թուրքական պարբերականին:
Մոտ 100 կգ պայթուցիկ է առգրավվել ծայրահեղականներից:
Նշվում է, որ նիտրոմեթանը ներարկված է եղել բալոնների մեջ և թաքնված եղել Պոլատլի շրջանի տարածքում` Անկարայից դեպի արևմտուք 80 կմ հեռավորության վրա: CNN-Turk հեռուստաաալիքի տվյալների համաձայն՝պայթուցիկը պատկանում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ծայրահեղականներին: Իսմայիլ Կ. անունով կուսակցության զինյալներից մեկին ձերբակալել են:
Պայթուցիկները հայտնաբերվել են կուսակցության անդամներից մեկին երկար հետևելուց հետո: Երբ ծայրահեղականը փորձել է դուրս բերել նիտրոմեթանով բալոնները, նրան բերման են ենթարկել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան