«Լրագրող – Ընտրակաշառք լինելո՞ւ է:
Հ.Ա. – Շտաբի՛ն դիմեք, շտաբը կպատասխանի ձեզ»:
Այսինքն՝ ընտրակաշառք կա, պարզապես Հովիկ Աբրահամյանը հո անձամբ ինքը չի՞ զբաղվելու դրանով, վերջիվերջո, ԱԺ նախագահ մարդ է, ինքն ընդամենը կարող է «ատկատներ» ստանալ սույն գործընթացից: Կա շտաբ, որին տրված է հանձնարարական, եւ նման հարցերով պետք է դիմել շտաբին: Այստեղ, իհարկե, թերացում կա. կարելի էր հայտարարություններ տարածել կայքերում կամ փակցնել փողոցներում՝ սյուների վրա, որ ով ուզում է ընտրակաշառք ստանալ, կարող է դիմել ՀՀԿ շտաբ: Թե չէ շատերը երեւի սպասում, սպասում են, թե երբ են իրենց ընտրակաշառք առաջարկելու, որ վերցնեն, բայց այդպես էլ չեն առաջարկում, բախտները չի բերում: