Իշխանափոխությունը ռեալ է. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ուժերը բազմիցս են հայտարարել, որ գնում են իշխանափոխության, և դա իրականություն չի դարձել, բայց հաշվի առնելով բոլոր փաստերը` իշխանափոխությունը հնարավոր է:  Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով` նախադրյալներն առկա են, դեկտեմբերի 1-ից սկսելու են անհնազանդության գործողությունների մի շարք:

«Անհնազանդության գործողությունները տարբեր են, մոտեցումները իրականացման տարբեր են, գործում է «ոչ»-ի երկու շտաբ, և մեր խնդիրն է ոչ միայն տապալել այս կեղծ բարեփոխումներ կոչվածը, այլև գնալ նրան, որ ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, գործի ժամանակավոր ԱԺ և կառավարոթյուն, օրենսդրդական փոփոխություններ լինեն, որ բացառեն այս տիպի խորհդարանական ներկայությունը և ընտրությունների կեղծիքը», – հավելեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանափոխությունը ռեալ է, այս համակարգն ինքը հնարավորություն չի ստեղծում քաղաքացիներին, որ նրանք կարողանան ապրել:




Լրահոս