ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ 2016թ. պետական բյուջեի նախագծին: Նրա խոսքով` ներկայացված է մի խայտառակ կանխատեսում տնտեսական աճի համար (2.2 տոկոս):
Զուրաբյանի պնդմամբ` չունենալով աշխատանք` մարդիկ արտագաղթում են Հայաստանից: «Բոլորդ հիշում եք, որ Սերժ Սարգսյանը 2013-ին հայտարարեց, որ այն վարչապետը, որը չի ապահովի 7 տոկոս աճ, մենք կհեռացնենք: Ի՞նչ եք կարծում, ի՞նչու էր նման հայտարարություն արել, որովհետև ինքն այդ տվյալներին ծանոթ է եղել: Սերժ Սարգսյանն այն ժամանակ էլ, հիմա էլ վստահ էր, որ Հայաստանը քայքայվում էր, դրա համար էլ այդ հայտարարությունն արել էր:
Եթե կառավարությունն իր առջև նպատակ է դնում 2,2, դա նշանակում է, որ Ս. Սարգսյանի իշխանությունը վերջնականապես ձախողված է», – հավելեց նա::