«Մարտի 1-ից վերջին մեկ ամսվա ընթացքում ձվի շուկայում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը երեւի ճիշտ կանի՝ հետեւի լրատվությանը: Օրինակ՝ Զատկի տոներից առաջ՝ մարտի 28-ին, Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրատվամիջոցներին էր ներկայացրել ասոցիացիայի ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ 50-60 դրամ արժողությամբ ձուն այդ օրերին վաճառվել է 70-76 դրամով: Հիմա հիշենք, որ մարտի սկզբին Ա. Շաբոյանն ասել էր, որ խիստ վերահսկողություն է սահմանելու: Եվ որտե՞ղ է այդ վերահսկողությունը: Նման պաշտոնյաների մոտ միայն ինքնագովերգումն է լավ ստացվում: Աշխատելը՝ ոչ: