ՌԴ ՊՆ-ն Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների նոր տեսանյութն է հրապարակել. փոխանցում է Lifenews-ը:
«Խալիֆաթի» զինյալները, ամենայն հավանականությամբ, կրկին մեծ կորուստներ են կրել: Հարձակման համար գործի են դրվել ռազմավարական «Տու-22Մ3» կործանիչները:
Կադրերում երևում է, թե ինչպես կործանիչներից մեկը մոտ 12 ծանր ռումբ է ստանում, որից հետո բաց է թողնում ռումբերն ու բարեհաջող վերադառնում ավիաբազա:
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում հայտնել են, որ ռուսական ռազմատիեզերական ուժերը մի քանի օրում Սիրիայից Իրաք նավթ տեղափոխող մոտ 500 բեռնատար են ոչնչացրել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան