Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ե.-ին, 1993 թ. ծնված Էդգար Ա.-ին և 1991 թ. ծնված Փայլակ Մ.-ին` իր վարած «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որն ըստ Փայլակ Մ.-ի հայտարարության` կանեփ է և պատկանում է իրեն:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: