Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Իր հերթին Ազատության հրապարակում ժամը 11:00-ին երդմնակալության արարողություն կիրականացնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀԱՐՑ. Ո՞ւմ երդմանն եք հավատալու:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գուշակությունների տրամադրություն եւ ցանկություն չունեմ: Համալիրում կայանալիք «երդմնակալության» մասին չեմ լսել: Գիտեմ, որ տեղի է ունենալու ինչ-որ ներկայացում:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ախր հավատալու խնդիր չկա, սա հո երիցուկի նման չէ, որ ասենք՝ հավատում եմ կամ չեմ հավատում: Այստեղ համակարգի հարց է, եւ եթե, ի վերջո, որեւէ մեկը կարողանար ապացուցել, որ ինքն օրինական եւ իրավական ճանապարհով հաղթել է, ապա հարց չէր առաջանա՝ ով է մեղավոր: Մենք հիմա ընդամենը գործ ունենք ընդունված որոշումների հետ, եւ այդ որոշումները ճիշտ են, թե սխալ, պետք է ներկայացվեին ԿԸՀ-ին եւ Սահմանադրական դատարանին, ինչը չի կատարվել: Ընդամենը սա կասեմ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես հավատում եմ Հայաստանի քաղաքացուն, ազատության եւ ժողովրդավարության հաղթանակին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր որեւէ մեկին պետք է հավատա՞մ: Սերժ Սարգսյանը չի կատարել իր որեւէ խոստում նախորդ ժամանակահատվածում, չկա որեւէ երաշխիք, որ նա իր խոստումները կկատարի հիմա: Իր թիմում ծանր ինտելեկտ ունեցող մարդիկ են, որոնց միակ նպատակն անձնական հարստություններն են, պարզ հայերենով չեն կարողանում որեւէ բան բացատրել, շփվել լրագրողների, սովորական մարդկանց հետ, եւ նա համարում է, որ դա է մեր երկրի ապագան, ու երեւի ամենագրագետ եւ ուժեղ պաշտոնյան էլ Տարոն Մարգարյանն է: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ստացել է ընտրողների ձայները ու սկսել ստադուլ եւ կեղծադուլ ու ասել է, որ Ս. Սարգսյանը կերդվի իր դիակի վրա: Սպասենք, տեսնենք:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես հավատալու եմ Սերժ Սարգսյանի երդմանը:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ
վերականգնողական
կենտրոն»-ի նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ