Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած մահապարտ Ահմադ ալ-Մոհամադը 2 օր ապրել է թուրքական Իզմիր քաղաքի հյուրանոցում, որտեղ ժամանակավոր սիրիացի փախստականներ են բնակվել, փոխանցում է Haberturk հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ ահաբեկիչը Իզմիրից ծովով Հունաստան է ուղևորվել, որից հետո Հունգարիայով, Խորվաթիայով, Ավստրիայով և Գերմանիայով հասել է Ֆրանսիա:
Հիեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, իսկ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա խաղը, 3 պայթյուն է տեղի ունեցել, որոնք կազմակերպել էին ահաբեկիչ մահապարտները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան