Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում բողոքի ակցիա էին իրականացնում տաքսու վարորդները: Որոշ ժամանակ քննարկումներ կատարելուց հետո վարորդների մի մասը որոշեց շարժվել նախագահական, մյուս մասը` ոստիկանություն, սակայն հետո նրանք համաձայնության եկան` միասին գնալ ոստիկանություն:
Եվ ահա, քիչ առաջ հայտնի դարձավ, որ բողոքող վարորդներին կընդունի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ում հետ զրույցում վարորդներից մի քանիսը հնարավորություն կունենան արտահայտել իրենց բողոքը:
Հանդիպումը փակ է լինելու, հետագայում կքննարկվի դրան լրագրողների մասնակցության հարցը: