«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է տարածել, որում սպառնում է պայթեցնել Վաշինգտոնում Սպիտակ տունը. փոխանցում է Fox News հեռուստաալիքը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, տեսանյութում իսլամիստները սպառնում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նոր ահաբեկչություններով, ինչպիսին իրականացվեցին Փարիզում նոյեմբերի 13-ին:
Ուժայիններից մեկը հայտարարում է, որ ահաբեկիչները սկսել են Ֆրանսիայից և կավարտեն Վաշինգտոնում Սպիտակ տնով, որը սև կդառնա կրակի պատճառով:
Նշվում է, որ սպառնալիքներ հնչեցնող զինյալների ինքնությունը չի հաստատվել: Ավելի վաղ տարածած տեսանյութում ահաբեկչություններով սպառնում են Նյու Յորքին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան