ԲԱԼԻԿԻ Է ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DJ Վակցինայի հղիության լուրը դարձավ շատերի քննարկման առարկա: Գուցե Վակցինայի համար դա բնավ էլ խնդիր չէ, բայց հայ հասարակության համար զարմանալի է այն փաստը, որ հայ աղջիկն առանց ամուսնանալու որոշել է երեխա ունենալ: Esyes.am կայքին տրված հարցազրույցում Վակցինան անկեղծացել է՝ նշելով, որ շատ էր սպասում այս օրվան` արդեն 7 տարի: «Իմ պատճառներն ունեմ այդ տարիքում վերջապես հստակ որոշում կայացնելու: Ուզում էի 27-ամյակս լիներ հատուկ` մայրանալու առումով: Երբ իմացա հղիությանս մասին, Ամանոր էր: Եվ դա լավագույն ու ամենամեծ նվերն էր: Ես մինչ օրս չեմ կարողանում լիարժեք գիտակցել այդ հրաշքը, այնքան անբացատրելի է, հզոր: Միաժամանակ այն բնության ամենագեղեցիկ երեւույթն է: Առաջին վայրկյանին, երբ իմացա, չհավատացի: Հետո տագնապեցի, հետո զարմացա, հետո անչափ սիրեցի»,-նկատել է DJ-ը:
Հարցին, թե ինչպես է արձագանքել երեխայի կենսաբանական հայրը, Վակցինան ասել է. «Շատ ցանկալի լուր էր նրա համար: Ուրախացավ եւ, բնականաբար, իր կենսաբանական հայրիկ լինելու սահմաններում մեզ հետ կլինի: Ես կարող եմ ասել, որ նա իմ շատ լավ ընկերն է, մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Եվ ես շատ շնորհակալ եմ Աստծուց, ճակատագրին եւ իմ երեխայի հայրիկից, որ երազանքս վերջապես իրականացավ: Շատ էի սպասել հղիանալուն, քանի որ որոշ առողջական խնդիրներ ունեի: Հասկանալի պատճառներով չեմ նշի` ով է, քանի որ մենք նրա հետ համաձայնության ենք եկել, որ նրա թեման հանրության քննարկման նյութ չենք դարձնելու: Երեխայիս սեռն էլ արդեն հայտնի է: Տղա եմ ունենալու»:




Լրահոս