ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կայացավ «Դորիանս»-ի եւ Սիրուշոյի համատեղ համերգը, որը, ի դեպ, ավանդույթի համաձայն, սկսվեց ուշացումով: Համերգից ստացված տպավորությունները տարատեսակ էին. ոմանք անչափ հավանել էին, մյուսները` նկատել, որ Սիրուշոյի ոչ բոլոր կատարումներն էին կենդանի ձայնով: Խոսքը վերաբերում էր հատկապես այն կատարումներին, որոնք ավելի ռիթմիկ էին, եւ որոնց ընթացքում երգչուհին նաեւ պարում էր: Սակայն Սիրուշոն վիրավորվել է նման կասկածներից՝ նշելով. «Բոլոր երգերն էին կենդանի կատարմամբ: Ավելի քան կենդանի էր. այս համերգի ամբողջ գաղափարը նրանում էր, որ կենդանի հնչողություն էր: Միգուցե խառնում եք բեք վոկալի հետ: Ես հոգնում եմ նման խոսակցություններից: Կարծես իմ արած գործը վերցնեք ու ջուրը գցեք, որովհետեւ ես աշխատել եմ կենդանի ձայնով համերգային ահագին հատված, դա ինձ ջղայնացնում է: Ցավում եմ այն ականջների համար, որոնք չեն կարողանում տարբերել. առավել եւս` երաժիշտներ էին կանգնած բեմում»:




Լրահոս