
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նոյեմբերի 18-ին «Աշտարակ կաթ» գործարանի մոտ գտնվող դաշտավայրում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Լուրեր էին շրջանառվում, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 65-ամյա բնակիչ Մամիկոն Սարգսյանը սպանվել է: Սակայն ArmLur.am-ին Բյուրականի գյուղապետարանից հայտնեցին, որ փորձաքննություն է նշանակվել, որը պարզել է, որ Մամիկոն Սարգսյանը ցլի հետ է «մենամարտել», ինչի հետևանքով էլ մահացել է: Մեզ փոխանցեցին, որ փորձանմուշը ցլից է վերցվել: Այսօր Մամիկոն Սարգսյանի հոգեհանգիստն է:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացածը հովիվ էր, և այնտեղ, որտեղ հայտնաբերվել է նրա դին, Սարգսյանը անասուններին էր արածեցնում: