Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շիիթական մզկիթի մոտ ռումբ է պայթել, փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ ռումբը տեղադրված է եղել Յուսիֆիա մզկիթի մոտ: Այն գործի է դրվել, երբ մարդիկ ուրբաթօրյա աղոթքի են գնացել: Պայթյունի հետևանքով 2 մարդ է զհովել, 9-ը` վնասվածքներ ստացել:
Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 28 մարդ է տուժել, ևս 7-ը` զոհվել:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, սակայն փոխանցվում է, որ «Իսլամական պետության» զինյալները վերահսկում են երկրի հյուսիսային և արևտմյան տարածքները և հաճախ հարձակումներ գործում շրջաններում, որտեղ շիիթներ են բնակվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան