Ժողովուրդ. Հարություն Փամբուկյանին առաջարկել են զբաղեցնել Արմավիայի տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի “Արմավիա”-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. “Ո՛չ, ո՛չ…նրան ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ μանակցություններ ենք վարում”:
Հիշեցնենք, որ “Արմավիա” ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով եւ պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել:




Լրահոս