
Բելգիայի հարավում գտնվող Նամյուր քաղաքում արդարադատության պալատից տարհանել են մարդկանց պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ոստիկանությունում ռումբի առկայության մասին անանուն ահազանգ է ստացվել:
«Շենքը շրջափակվել է, մարդիկ տարհանվել են, սահմանվել է անվտանգության ուժեղացված ռեժիմ»,-ոստիկանության ներկայացուցչի խոսքն է մեջբերում ТАСС-ը:
Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Բելգիայում բարձրացվել էր ահաբեկչական վտանգի մակարդակը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան