«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը վերջերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ սիթի» սուպերմարկետի աշխատակիցների հետ ժողով է անցկացրել: Սուպերմարկետի աշխատակիցները «ժողովուրդ»-ին պատմեցին, որ պատգամավորը իրենց հանձնարարել է դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին այո քվեարկել: Հիշեցնենք, որ պաշտոնապես «Արտաշատ սիթի»-ի հիմնադիրը Արտաշատի փողքաղաքապետ Կարինե Պողոսյանի եղբայր Գագիկ Պողոսյանն է:
Ինչո՞ւ եք Ձեր աշխատակիցների ճնշում, «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը երեկ ԱԺ-ում Կարինե Պողոսյանից ճշտել, բայց ապարդյուն, քանի որ պատգամավորը նիստերի դահլիճից դուրս եկավ հեռախոսն ականջին եւ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ ասելով, թե «դեպք է պատահել»: