Ժողովուրդ. Լարված իրավիճակ` ԲՀԿ ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն երկու օր է` ԲՀԿ ներսում բավական լարված իրավիճակ է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության հատուկ նիստին մասնակցել են նաև Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն ու Աբրամ Մանուկյանը: Ու այդ հանգամանքը դուր չի եկել ԲՀԿ ներսում շատերին: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ԲՀԿ-ականներից մեկն անկեղծացել է. “Եթե ԲՀԿ-ական գործարարները գնացել էին, դա ոչինչ, նրանք քաղաքական դեմք չեն, նրանց նույնիսկ ԲՀԿ-ական չենք համարում: Բայց Արսենյանի ու Մանուկյանի գնալն անընդունելի է, որովհետև եթե Ծառուկյանն անձամբ չի գնում ու խմբակցության անդամներին թողնում է ազատ, պետք է այդքանը հասկանային ու չգնային, մանավանդ որ խմբակցության մեծ մասը չի գնացել այդ նիստինե: Գ. Արսենյանը, սակայն, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքել է խմբակցության ներսում իրենց դեմ լարվածության մասին լուրերը: Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարել է. “Այն պատգամավորները, որոնք եղել են Մարզահամերգային համալիրում, դա արել են սեփական որոշմամբ և սեփական պատասխանատվությամբ”:

Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս