Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում կա 17 հազար 523 արտադրական վտանգավոր օբյեկտ:
Այս կարգի օբյեկտների ցանկի մեջ են մտնում ինչպես պայթուցիկների եւ վտանգավոր նյութերի պահեստներն, այնպես էլ տարատեսակ մեծ չափերով կռունկները, հեղուկ վառելիքի լցակայանները, կաթսայատները, նույնիսկ վերելակները եւ այսպես շարունակ: