
“Հրապարակը” հիշեցնում է նախօրեի իր այն տեղեկությունը, ըստ որի` կառավարության նիստում որոշում կայացվեց, և Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500քմ տարածք տրամադրվեց “Նունե Եսայան” բարեգործական հիմնադրամին: “Փաստորեն, բացի երգելն ու վարսավիրական բիզնեսը Նունե Եսայանը որոշել է նաև կրթական կենտրոն ստեղծել: Մենք տեղեկացանք, որ թիվ 53 դպրոցի վրա նա վաղուցվանից է աչք ունեցել` դեռ Գագիկ Բեգլարյանի ժամանակներից, սակայն Բեգլարյանը մերժել է նրան: Տարածքը մոտ 10 տարի տնօրինում էր Նանի Օսկանյանի կազմակերպությունը, որտեղ աուտիզմով հիվանդ երեխաներով էին զբաղվում: Մի քանի ամիս առաջ աուտիզմի կենտրոնին նոր տարածք է տրամադրվել, և երգչուհին օգտվել է Տարոն Մարգարյանի բարյացակամությունից”,- գրել է թերթը: