“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր որդու և տիկնոջ հետ մեկնել է Մոսկվա: Պաշտոնապես հայտնեցին, որ այցը մասնավոր է: Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ: Եվ առաջնային հարցը, որ հետաքրքրում է բոլորին, այն է` ինչո՞ւ է նա մեկնել Մոսկվա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի, և ո՞վ է կազմակերպել այցը: “Ժոդովուրդ”-ի մոսկովյան աղբյուրները փոխանցել են, որ երեկ` մինչև 21:00-ն, Ր. Հովհաննիսյանը պաշտոնական կամ քաղաքական որևէ հանդիպում չէր ունեցել: Նույն աղբյուրները բացառել են, որ ՌԴ նախագահի աշխատակազմից հնարավոր է որևէ մեկն ընդունի Հովհաննիսյանին: Բայց որպեսզի նրա մոսկովյան օրը չկորչի, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, գործին խառնվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մոսկվայից թերթին հուշել են, որ “Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ եղել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսը և, բնականաբար, մերձ հարաբերություններ ունի Արա Աբրահամյանի հետ: Իսկ թե վերջինս ում հետ կարող է “հանդիպեցնել” Ր. Հովհաննիսյանին, առայժմ անհայտ է: “Մնաց “ինչո՞ւ” հարցի պատասխանը, որը թերևս ամենապարզն է. Ր. Հովհաննիսյանն իր այցով փորձում է ցույց տալ ՌԴ իշխանությանը, որ իր հետ ևս կարող են “աշխատել”: Այսպիսով` այսօր` տիեզերագնացների միջազգային օրը, Ր. Հովհաննիսյանը կվերադառնա Երևան: Եվ քաղաքում պտտվող լուրերի համաձայն` մինչ իր ժամանումը, Ազատության հրապարակում հավաքվածներին “տիրություն կանի” ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը”,- եզրափակել է թերթը:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում