Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զինված անձինք հարձակվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող Radisson Blu հյուրանոցի վրա, 170 մարդ պատանդ էր վերցվել:
Ազատ արձակված գերիներից մեկն ահաբեկչական հարձակման մասին մանրամասներ է պատմել: Նա ասել է, որ հարձակում գործած անձինք միմյանց հետ անգլերեն են խոսել, փոխանցում է Reuters-ը: Նա նաև պատմել է, որ ոստիկանությունը և անվտանգության ուժերը օգնել են նրան և մյուսներին դուրս գալ շենքից:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 9 մարդ է զոհվել:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Մալի է մեկնել Ֆրանսիայի ժանդարմեայի հատուկ ստորաբաժանման 40 զինյալ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան