Իրավունք. Էպոսագետը նստած կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արդեն ներկայացրել եմ վճռաբեկ բողոքը` Վար֊դան Սեդրակյանի նկատմամբ` որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ”,- “Իրավունք”-ին տեղեկացրել է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Փաստաբանը նաև հավելել է.”Չնայած առանձնապես հույսեր չունեմ, որ Վճռաբեկ դատարանը մեր օգտին վճիռ կկայացնի”: “Սպասենք, տեսնենք: Այս ամենի հետ հիշեցնենք, որ, թեև, օրերս մեզ հետ զրույցում պրն Սիրունյանը հերքել էր, սակայն շարունակում են շրջանառվել այն համառ լուրերը, որ Վ. Սեդրակյանը ոչ միայն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, այլ գիտակցելով, որ չի կարելի ,դրսիե օժանդակության վրա հույս դնել, խոսել է նաև իրեն այդ հանձնարարությունը տվողների մասին: Միակ մտահոգությունը եղել է ընտանիքի անդամների անվտանգությունը, բայց, ըստ մեր նույն աղբյուրների, էպոսագետին տրվել են բավարար երաշխիքներ”,- գրել է “Իրավունք”-ը:




Լրահոս