Նորագավիթում գնացքը հարվածել է 81-ամյա քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան, ժամը 04.06-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ “Նաիրիտ” գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 81-ամյա Ծ. Խաչատրյանին:
Փրկարարները ոտքով անցնելով մոտ 300 մ` Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են “Էրեբունի” բժշկական կենտրոն:




Լրահոս