
Ապրիլի 11-ին, ժամը 23.08-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող “Գետափ” ռեստորանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է “Գետափ” ռեստորանային համալիրին կից շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 00.09-ին: Այրվել են Ա. Հայրապետյանին պատկանող շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը և երեսպատումը՝ 60 քմ: