ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է “Համաշխարհային հայկական կոնգրեսի” նախագահ Արա Աբրահամյանին, ով Հայաստանում էր գտնվում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը ներկա են եղել “Ռուսաստանի հայերի միության” առաջին փոխնախագահ Գեորգի Տեր Ղազարյանցը, “Համաշխարհային հայկական կոնգրեսի” և “Ռուսաստանի հայերի միության” փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը:
Ամփոփելով ՀՀ սփյուռքի նախարարության, “Համաշխարհային հայկական կոնգրեսի” և “Ռուսաստանի հայերի միության” հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները՝ Արա Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ առավել արդյունավետ և շոշափելի են դարձել սփյուռքին հետ տարվող աշխատանքները: Քննարկվել են համատեղ իրականացվող “Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար” 2013թ մրցանակաբաշխության կազմակերպչական հարցեր:
Հ. Հակոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: Քննարկվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները: